Պլաստիկ վիրաբուժություն
Ո՞ր վիրահատություններից խուսափել ամռանը. drtehmine.com
Ամռանը, որպես կանոն, շատերն արձակուրդ են վերցնում: Մի մասը մեկնում է հանգստավայր, մյուս մասը՝ ամառանոց, մի որոշ մասն էլ որոշում է տունը վերանորոգել: Իսկ կան նաև մարդիկ, ովքեր որոշում են հենց ամռանն արմատապես զբաղվել իրենց առողջությամբ և, օրինակ, վերջապես անել անհրաժեշտ վիրահատությունը:
Ճի՞շտ է, արդյոք, նման որոշումը: Արժե՞ լուրջ բուժումը պլանավորել ամռանը:
Լուրջ վիրահատություններ
Ամառը լուրջ վիրահատությունների համար ամենահարմար ժամանակը չէ, հատկապես, եթե դրանք ենթադրում են մեծ կտրվածքներ և կարեր: Իհարկե, ամռանը վիրահատությունները հակացուցված չեն: Եվ, եթե անհետաձգելի իրավիճակ է առաջացել, օրինակ՝ սուր ապենդիցիտ, վիրահատությունն ուղղակի անհրաժեշտ է: Ինչ վերաբերում է պլանային բուժմանը, ապա ցանկալի է այն տեղափոխել աշուն:
Բանն այն է, որ ամռանը՝ շոգ եղանակին, զգալիորեն աճում է վիրահատական վերքի մեջ վարակի ներթափանցման ռիսկը: Մանրէներն իրենց հրաշալի են զգում բարձր ջերմաստիճանում և ակտիվորեն բազմանում են կարերի մեջ: Այստեղ դրանք նաև սննդային միջավայր են ստանում ՝ մեծ քանակությամբ քրտինք: Եվ, եթե նույնիսկ ամառը ցրտոտ է, չենք կարող վստահ լինել, որ հետվիրահատական շրջանում ջերմաստիճանը չի բարձրանա մինչև 300C:
Բացի այդ, շոգը դժվար տանելի է նույնիսկ առողջ օրգանիզմի կողմից, իսկ վիրահատությունից հետո թուլացած օրգանիզմի համար այն կրկնակի ծանր է:
Համապատասխանաբար, վերքը ևս ուշ կապաքինվի և վերականգնումը դանդաղ կընթանա:
Ամռանը վիրահատության պլանավորումը հատկապես վտանգավոր է այն մարդկանց համար, ովքեր տառապում են սիրտ-անոթային ախտաբանություններով:
Նրանց մոտ առաջանում է սրտային անբավարարության, զարկերակային ճնշման բարձրացման իրական սպառնալիք:
Այս ամենը հաստատվում է վիճակագրությամբ. ԱՄՆ գիտնականները պարզել են, որ վիրահատական վերքերի վարակման հետ կապված բարդություններն ամռանը մեկ երրորդով ավելի հաճախ են հանդիպում, քան` ձմռանը:
Մաշկի վիրահատություններ
Խորհուրդ չի տրվում ամռանը մաշկի վիրահատություններ իրականացնել, հատկապես մարմնի բաց հատվածներում՝ անոթային աստղիկների, խալերի, պապիլոմաների կամ այլ նորագոյացությունների հեռացում: Այստեղ կարելի է դասել նաև երակների վարիկոզ լայնացման վիրահատական բուժումը՝ ֆլեբէկտոմիան, սկլերոզացումը, լազերային կոագուլյացիան: Պատճառը նույնն է, շոգին բարձր է վերքի վարակման և թարախակալման ռիսկը: Բացի այդ, ուլտրամանուշակագույն ճառագայթները, ընկնելով մաշկի վրա՝ միջամտության տեղում, կարող են արտահայտված պիգմենտացիա առաջացնել: Արդյունքում` հեռացված խալի տեղում առաջանում է տգեղ մուգ բիծ:
Ճիշտ է, լինում են դեպքեր, երբ վիրահատությունը հետաձգելը ռիսկային է:
- խալի կտրուկ մեծացում, գույնի, ձևի, կառուցվածքի փոփոխություն,
- խալի ցավոտություն,
- խալը վնասված է և չի ապաքինվում:
Այս նշանների դեպքում պետք է շտապ գնալ բժշկի և եթե նա ցուցում տա, համաձայնվել վիրահատության՝ չնայած շոգին:
Պլաստիկ վիրահատություններ
Իհարկե, այն կարելի է իրականացնել նաև ամռանը, սակայն այդ դեպքում բոլոր տաք օրերը ստիպված եք անցկացնել փակի տակ՝ թաքնվելով արևից: Ի վերջո, ո՞ր պլաստիկ վիրահատություններն են ամենահաճախն իրականացվում. դեմքի ձգում, քթի պլաստիկա, կրծքերի մեծացում: Մարմնի այս բոլոր մասերն ամռանն ընկնում են արևային ճառագայթման տակ, ինչը վիրահատությունից հետո պետք է ընդհանրապես բացառել, հակառակ դեպքում հնարավոր է բարդությունների զարգացում: Այդ պատճառով ստիպված եք ամբողջ վերականգնողական շրջանն (իսկ այն կարող է մի քանի ամիս տևել) անցկացնել տանը:
Վարակման ռիսկն ամռանը, ինչպես արդեն ասվել է, աճում է, այդ պատճառով այդ շրջանում էսթետիկ վիրաբուժության այլ միջոցառումները ևս ցանկալի չեն, ինչպիսին է, օրինակ, որովայնի լիպոսակցիան:
Կոսմետոլոգիական միջոցառումներ
Կոսմետոլոգները զգուշացնում են, որ ամռանը շատ միջոցառումներ անցանկալի են, նույնիսկ` վտանգավոր:
Այնպիսի պարզ թվացող միջոցառումները, ինչպիսիք են դեմքի մաքրումը (մեխանիկական, քիմիական, գործիքային) և խորը պիլինգը, ամռանն արևի ազդեցության հետևանքով կարող են բերել մաշկի վարակման և թարախապալարների կամ ոչ էսթետիկ պիգմենտային բծերի առաջացման ու թեփոտման:
Նույնիսկ տանը պիլինգ պետք է անել հնարավորին հազվադեպ, որից հետո պետք է դեմքը պաշտպանել արևային ճառագայթներից:
Սպիտակեցնող միջոցառումներն ամռանը նույնպես արգելված են՝ պայմանավորված արևային այրվածք ստանալու և պիգմենտային բծեր առաջանալու ռիսկով:
Գործիքային կոսմետոլոգիան (լազերային երիտասարդացում, գործիքային լիֆտինգ և այլն) կարող են վնասել մաշկը: Հաջորդող արևի ազդեցությունը կարող է բերել տհաճ հետևանքների, ընդհուպ` այրվածքների առաջացման: Եթե, այնուամենայնիվ, որոշեք իրականացնել այդ միջոցառումները կամ միջամտությունները, ապա դրանցից հետո բացառեք արևի ազդեցությունը մշակված մաշկի վրա:
Ամռանը կանայք հաճախ պլանավորում են լազերային և ֆոտոէպիլյացիա: Պետք է հիշել, որ այդ միջոցառումներից հետո պետք է խուսափել արևի ճառագայթներից առնվազն երկու, ցանկալի է` երեք շաբաթ:
Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս մաշկի բոլոր ակտիվ միջամտությունները պլանավորել այնպես, որ դրանք ավարտվեն շոգերն սկսելուց առնվազն 2-3 շաբաթ առաջ: Իսկ արտաքինի բարելավումը վերսկսել աշնանը:
Կարդացեք նաև
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ...
Ականջների լոշտակությունը որպես բժշկական խնդիր
Ականջների լոշտակությունը բավականին տարածված երևույթ է․ այն հանդիպում է բնակչության...
Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի, մարմնի էսթետիկ և վերականգնողական վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի»...
Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...
Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։ Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...
Մրճանման մատն առաջին գարշապարաֆալանգային հոդում կորացած մատն է։ Նման ձևախախտում կարող է զարգանալ ոտքի բոլոր մատներում, բացի առաջին մատից։ Մշտապես ծալված մատը, որտեղ, որպես կանոն...
Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...
Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...
Դաստակի ջլերի վնասումները, որպես կանոն, առաջանում են բաց վնասվածքների ժամանակ (կտրած, ծակած վերքեր, ձեռքերը շարժվող մեխանիզմների և սարքերի կիրառման ժամանակ` վնասումներից): Ընդ որում, խանգարվում է...
Որո՞նք են որովայնի առաջային պատի ձևախախտումների ուղղակի և անուղղակի պատճառները:
Որովայնի առաջնային պատի ձևախախտումները հանդիպում են՝ անկախ տարիքից ու սեռից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն